ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 19 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հոդված 126. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցների կիրառումը
Հոդված 126. Մաքսային հսկողության իրականացման ժամանակ տեխնիկական միջոցների կիրառումը
1. Մաքսային հսկողություն իրականացնելիս կիրառվում են այնպիսի տեխնիկական միջոցներ, որոնք կենդանիների, բուսականության և մարդու կյանքի ու առողջության համար անվտանգ են և չեն կարող վնասել ապրանքներին ու տրանսպորտային միջոցներին:
2. Մաքսային հսկողության համար պահանջվող ժամանակահատվածի կրճատման և մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները կարող են կիրառել մաքսային հսկողության տեխնիկական միջոցներ, որոնց ցանկը և օգտագործման կարգը սահմանում է կոմիտեն:
(126-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)