Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ

Հոդված 59. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 59. Արտաքին և փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրությունը

1. Հայաստանի Հանրապետության արտաքին և Միության անդամ երկրների հետ փոխադարձ առևտրի, ինչպես նաև տնտեսության վիճակի վերլուծության նպատակներով մաքսային մարմինները Կառավարության որոշմամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության սահմանով կամ վիճակագրական տարածքով փոխադրվող ապրանքների մասին տվյալների հավաքում և մշակում:

2. Մաքսային քաղաքականության իրականացման նպատակով մաքսային մարմինները Միության հանձնաժողովի սահմանած մեթոդաբանությամբ վարում են մաքսային վիճակագրություն:

3. Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել մաքսային վիճակագրության վարման հատուկ կարգ, որն օգտագործվում է միայն մաքսային նպատակների համար:

(59-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։