Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 7 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 49. Լիազորված տնտեսական օպերատորները և նրանց համար նախատեսված պարզեցված ընթացակարգերը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 49. Լիազորված տնտեսական օպերատորները և նրանց համար նախատեսված պարզեցված ընթացակարգերը

1. Լիազորված տնտեսական օպերատորը օրենքով սահմանված կարգով հիմնադրված` արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող իրավաբանական անձն է, որը համապատասխանում է Միության օրենսգրքով և սույն օրենքով սահմանված չափանիշներին:

2. Լիազորված տնտեսական օպերատորների համար պարզեցված ընթացակարգերը սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 41-րդ և 42-րդ հոդվածներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։