Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 19 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 124. Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 124. Մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը

1. Հայտարարատուն, մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձինք և շահագրգիռ այլ անձինք պարտավոր են մաքսային հսկողության իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները մաքսային մարմիններին տրամադրել Միության մաքսային օրենսգրքի 98-րդ հոդվածին համապատասխան։

2. Հայաստանի Հանրապետության սահմանով մաքսային հսկողության ներքո ապրանքներ և տրանսպորտային միջոցներ տեղափոխող կամ այլ գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են մաքսային մարմիններ ներկայացնել մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթեր և տեղեկություններ, որոնց ցանկը և տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:

3. Հայտարարատուն պարտավոր է սույն հոդվածում նշված փաստաթղթերը և տեղեկությունները, ինչպես նաև ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային հայտարարագրի հետ ներկայացնել մաքսային հսկողության, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Միության մաքսային օրենսգրքով սահմանված դեպքերի:

(124-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։