ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 45 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԱՌԱՔՈՒՄՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՌԱՆՁԻՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ
Հոդված 253. Մաքսային մարմինները՝ որպես հետաքննության և նախաքննության մարմիններ
Հոդված 253. Մաքսային մարմինները՝ որպես հետաքննության և նախաքննության մարմիններ
1. Մաքսային մարմինները համարվում են հետաքննության և նախաքննության մարմիններ` մաքսանենգության գործերով և քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով, որոնց հետաքննության և նախաքննության վարույթի իրականացումը մտնում է մաքսային մարմինների լիազորությունների մեջ:
(253-րդ հոդվածը փոփ. 09.06.22 ՀՕ-236-Ն)