Հոդված 29. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումը
Հոդված 29. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումը
1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառվելու նպատակով ներկայացվող դիմումը պետք է պարունակի՝
1) տեղեկություններ մաքսային ներկայացուցչի անվանման, գտնվելու վայրի մասին (փոստային հասցեն և (կամ) այլ կոնտակտային տվյալներ).
2) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ իրավաբանական անձի անձնակազմում կոմիտեի սահմանած կարգով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած անձանց առկայության մասին տեղեկություններ.
3) Միության մաքսային օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը հաստատող փաստաթուղթը ներկայացված լինելու վերաբերյալ տեղեկություններ.
4) սույն օրենքով նախատեսված քաղաքացիական պատասխանատվության ռիսկի ապահովագրության պայմանագրի (պայմանագրերի) վերաբերյալ տեղեկություններ։
2. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառման համար դիմումին կցվում են սույն հոդվածի 1-ին մասով ներկայացված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի բնօրինակները կամ դրանց ստորագրված պատճենները, որոնք ուսումնասիրությունից հետո վերադարձվում են: Մաքսային մարմիններին ներկայացվում է մաքսատուրքի, հարկերի վճարման` Միության օրենսգրքով նախատեսված ապահովումը հաստատող փաստաթղթի բնօրինակը:
(29-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)