Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 19 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հոդված 125. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը բանկերի կողմից

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 125. Մաքսային հսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկությունների տրամադրումը բանկերի կողմից

1. Մաքսային մարմիններն իրավունք ունեն հարցում կատարելու բանկերին և բանկային գործարքներ իրականացնող կազմակերպություններին մաքսային հսկողության ենթակա անձանց արտաքին տնտեսական գործունեությանը վերաբերող՝ մաքսային հսկողություն իրականացնելու համար դրամական հոսքերի վերաբերյալ փաստաթղթեր և տեղեկություններ ստանալու նպատակով: Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումն իրականացվում է «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Բանկը և բանկային գործարքներ իրականացնող կազմակերպությունները, ստանալով սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցումը, հինգ օրվա ընթացքում մաքսային մարմիններին են տրամադրում համապատասխան փաստաթղթերը և տեղեկությունները կամ նույն ժամանակահատվածում տեղեկացնում են մաքսային մարմիններին, որ չեն տիրապետում այդպիսի փաստաթղթերի և տեղեկությունների:

3. Մաքսային մարմինների կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված հարցման ձևը և փաստաթղթերի ու տեղեկությունների ցանկը սահմանում է Կառավարությունը:

(125-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։