Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 146. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 146. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելը

(վերնագիրը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

1. Մաքսային մարմինը վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և դրանց վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի է վերցնում Միության մաքսային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով։

2. Վարչական իրավախախտումների կամ հանցագործությունների առարկա չհանդիսացող ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը արգելանքի վերցնելու դեպքում կազմվում է արձանագրություն Միության հանձնաժողովի սահմանած ձևով:

3. Վերցված ապրանքները և այդ ապրանքների վերաբերյալ փաստաթղթերը վերադարձվում են միայն Միության մաքսային օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված դեպքերում։

4. Մաքսային մարմինների կողմից ապրանքները և փաստաթղթերն արգելանքի վերցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն հոդվածով նախատեսված իրավական ակտերով և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված՝ մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքները վերցնելու կարգի՝ սույն հոդվածում նշված իրավական ակտերին չհակասող դրույթներով:

(146-րդ հոդվածը փոփ., խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։