Հոդված 150. Մաքսային մարմինների գործողությունները նախնական տեղեկությունների օգտագործման դեպքում
Հոդված 150. Մաքսային մարմինների գործողությունները նախնական տեղեկությունների օգտագործման դեպքում
1. Միության մաքսային օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ մաքսային մարմիններ ներկայացվող նախնական տեղեկատվությունն օգտագործվում է մինչև ապրանքների՝ մաքսային մարմիններին ներկայացնելը, տվյալների ուսումնասիրության և վերլուծության հիման վրա ռիսկերի կառավարման համակարգի միջոցով մաքսային հսկողության օբյեկտների և միջոցառումների ընտրության, ապրանքների բաց թողնման, կամ մաքսային հսկողությանն առնչվող այլ պարտադիր որոշումներ առավել կարճ ժամանակահատվածում կայացնելու նպատակով:
2. Նախնական տեղեկատվության օգտագործման դեպքում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց գործողությունների կարգը սահմանում է կոմիտեն՝ Միության մաքսային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չլինելու դեպքում:
(150-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)