Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 34 · «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 217. Գիտական կամ առևտրային նմուշների ժամանակավոր ներմուծումը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 217. Գիտական կամ առևտրային նմուշների ժամանակավոր ներմուծումը

1. Գիտահետազոտական աշխատանքների իրականացման նպատակով ժամանակավոր ներմուծվող գիտական կամ առևտրային նմուշները ենթակա են պարզեցված կարգով հայտարարագրման՝ սույն հոդվածի դրույթներին համապատասխան։

2. Կառավարությունը կարող է սահմանել այն ապրանքների առավելագույն քանակը և (կամ) առավելագույն արժեքը, որոնք ժամանակավոր ներմուծվում են որպես գիտական կամ առևտրային նմուշներ միևնույն անձի կողմից՝ միանգամյա կամ որոշակի ժամանակահատվածում՝ Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան։

3. Ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ուղեկցվող ուղեբեռում գտնվող, ինչպես նաև փոստային առաքումներով տեղափոխվող գիտական կամ առևտրային նմուշները, որոնց արժեքը չի գերազանցում 200 հազար դրամը, հայտարարագրվում են պարզեցված կարգով` մաքսային հայտարարագրի փոխարեն մաքսային մարմիններին ներկայացնելով գիտական կամ առևտրային նմուշները ստացող կազմակերպության գրավոր դիմում: Սույն մասում նշված դիմումի ձևը սահմանում է կոմիտեն:

4. Գիտական կամ առևտրային նմուշների` «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով բաց թողնելու ժամկետը մաքսային հայտարարագրի ընդունման պահից կազմում է չորս ժամ` մաքսային հայտարարագրի հետ միաժամանակ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու դեպքում։

5. Կառավարության կողմից կարող է սահմանվել ապրանքների ցանկ, որոնց ժամանակավոր ներմուծման համար կարող է սահմանվել մինչև մեկ աշխատանքային օր բաց թողնելու ժամկետ:

(217-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։