Հոդված 72. Ապրանքների ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողությունը
Հոդված 72. Ապրանքների ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողությունը
1. Մաքսային մարմիններն իրականացնում են ապրանքների ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողություն` մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման նպատակով:
2. Ապրանքների ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողության իրականացման արդյունքներով մաքսային մարմինն ընդունում է ապրանքի ծագման երկրի և (կամ) տրամադրվող սակագնային արտոնությունների տրամադրման վերաբերյալ որոշում` կոմիտեի սահմանած ձևով և կարգով:
3. Մաքսային մարմինը ծագման երկրի որոշման նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում եթե հայտնաբերում է, որ չեն պահպանվել Միության մաքսային օրենսդրությամբ սահմանված սակագնային արտոնությունների տրամադրման չափանիշները, որոշում է ընդունում մաքսային արտոնությունների տրամադրումը մերժելու մասին, որում նշվում են մերժման հիմքերը:
4. Այն դեպքում, երբ մինչև ապրանքների բաց թողնումը հայտնաբերվում են այնպիսի հանգամանքներ, որոնք փաստում են, որ վճարման ենթակա մաքսատուրքի, հարկերի չափի վրա և (կամ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման վրա ազդող՝ ապրանքների ծագման երկրի մասին հայտարարագրված տեղեկությունները կարող են ոչ հավաստի լինել կամ էլ ոչ պատշաճ կերպով հաստատված, մաքսային մարմինն անցկացնում է փաստաթղթերի լրացուցիչ ստուգում:
5. Լրացուցիչ ստուգման ժամանակ մաքսային մարմինը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ: Լրացուցիչ ստուգման անհրաժեշտությունը ապրանքների բաց թողնումը մերժելու համար հիմք չէ: Ապրանքների բաց թողնումն իրականացվում է մաքսատուրքի, հարկերի վճարման կամ Միության մաքսային օրենսգրքի 63-րդ հոդվածի համաձայն՝ վերջիններիս վճարումն ապահովելու պայմանով:
6. Մաքսային մարմնի կողմից սույն հոդվածի 2-րդ և (կամ) 3-րդ մասերում նշված որոշումներն ընդունվելու դեպքում ապրանքների բաց թողնումից հետո այդ որոշումներն ուղարկվում են հայտարարատուին՝ դրանք ընդունելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Չվճարված մաքսատուրքի, հարկերի գումարների գանձումն իրականացվում է սույն օրենքին համապատասխան:
(72-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)