Հոդված 31. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման հիմքերը և կարգը
Հոդված 31. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման հիմքերը և կարգը
1. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցվում է, եթե`
1) հաստատվում է մաքսային ձևակերպումների մասնագետի` կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով որակավորման վկայական ստացած լինելու փաստը.
2) օրինական ուժի մեջ է մտնում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու վերաբերյալ դատական ակտը.
3) մաքսային մասնագետը ի շահ իրեն կամ երրորդ անձանց օգտագործում, հրապարակում կամ երրորդ անձանց է տրամադրում իր ներկայացրած անձանց վերաբերող պետական, առևտրային, բանկային, ծառայողական կամ ապահովագրական գաղտնիք պարունակող տեղեկությունները, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
4) մաքսային ձևակերպումների մասնագետը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ ենթարկվել է պատասխանատվության` մաքսային վճարների թերի հաշվարկմանը և (կամ) վճարմանը և (կամ) ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառմանը հանգեցնող մաքսային կանոնների խախտման համար.
5) մաքսային ձևակերպումների մասնագետը դատապարտվել է մաքսանենգության, խարդախության կամ զեղծարարության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
6) մաքսային ձևակերպումների մասնագետն արձանագրել է սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված վերապատրաստման բացասական արդյունք:
2. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունում է կոմիտեի համապատասխան պաշտոնատար անձը։ Նշված որոշման պատճենը տրամադրվում է այն անձին, որի առնչությամբ ընդունվել է այդ որոշումը, այն ընդունելուց հետո՝ երեք օրվա ընթացքում։
3. Մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորման վկայականի գործողության դադարեցման արդյունքում մաքսային ձևակերպումների մասնագետի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկել մաքսային ձևակերպումների մասնագետը` վերադասության կարգով կամ դատարան:
(31-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն, 09.06.22 ՀՕ-236-Ն)