ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 33 · «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 208. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ժամկետները
Հոդված 208. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների ժամկետները
1. Հայտարարատուի դիմումի հիման վրա վերամշակման նպատակով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից՝ վեց ամիսը չգերազանցող ժամկետով:
2. Եթե հայտարարատուի խնդրարկած ժամկետը վեց ամսից պակաս է, ապա հայտարարատուի պատճառաբանված դիմումի հիման մաքսային մարմինը երկարաձգում է այդ ժամկետը՝ ներմուծման օրվանից վեց ամիսը չգերազանցող ժամկետով: