Հոդված 193. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման ժամկետները
Հոդված 193. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման ժամկետները
1. Հայտարարատուի դիմումի հիման վրա «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Եթե հայտարարատուի խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը` ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
2. Կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բաց թողնումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված՝ «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ` մինչև երկու տարին չգերազանցող ժամկետով:
3. Մշակութային արժեքների և բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների (ԱՏԳ ԱԱ ծածկագիրը` 710210000, 710221000, 710231000) «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
(193-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)