Հոդված 3. Մաքսային գործի ղեկավարումը Հայաստանի Հանրապետությունում
Հոդված 3. Մաքսային գործի ղեկավարումը Հայաստանի Հանրապետությունում
1. Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները:
2. Հայաստանի Հանրապետության և (կամ) Միության մաքսային օրենսդրությանը համապատասխան` կոմիտեն իրականացնում է մաքսային գործի բնագավառում պետական քաղաքականության և վարչարարության իրագործումն ապահովող գործառույթներ` Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության և Միության մաքսային օրենսդրության միասնական կիրառման միջոցով։
3. Պետական եկամուտների կոմիտեն աջակցում է մաքսային քաղաքականության մշակմանը և իրականացնում է վարչարարություն` Հայաստանի Հանրապետությանը վերապահված իրավասությունների շրջանակներում:
(3-րդ հոդվածը խմբ., փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)