Հոդված 121. Մաքսային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը
Հոդված 121. Մաքսային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը
1. Մաքսային հսկողության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային մարմինները մաքսային հսկողության իրականացման ժամանակ կիրառում են ընտրողականության սկզբունքը:
2. Մաքսային հսկողության ձևերի ընտրության ժամանակ կիրառվում է ռիսկերի կառավարման համակարգ:
3. Ռիսկերի կառավարման համակարգը հիմնված է մաքսային մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա՝ Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության խախտումները կանխարգելելու և մաքսային մարմիններին վերապահված հսկողության այլ ձևերն իրականացնելիս այնպիսի խախտումներին հակազդելու նպատակով, որոնք՝
1) ունեն կրկնվող բնույթ.
2) կապված են զգալի չափերով մաքսատուրքերի, հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև օֆշորային գոտիների տարածքում գրանցված ռեզիդենտների հետ ֆինանսական գործառնությունների իրականացման հետ.
3) կապված են տնտեսական անվտանգության, տնտեսական շահերի և ներքին շուկայի պաշտպանվածության ապահովման հետ.
4) վտանգում են հայրենական ապրանք արտադրողների մրցունակությունը.
5) առնչվում են մաքսային մարմիններին վերապահված` Միության և Հայաստանի Հանրապետության այլ շահերին։
4. Ռիսկերի գնահատման չափանիշների մեթոդաբանությունը սահմանում է Կառավարության լիազորած մարմինը, որի հիման վրա կոմիտեն հաստատում է ռիսկերի գնահատման աստիճանները:
5. Ռիսկերի կառավարման համակարգի վերաբերյալ հիմնական դրույթները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 18-րդ գլխով:
(121-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)