Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 21 · ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՐԳԵԼԱՆՔԻ ՎԵՐՑՎԱԾ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԿԱՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 145. Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը կոմիտեի կողմից

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 145. Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը կոմիտեի կողմից

(վերնագիրը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

1. Կոմիտեն իրավունք ունի պետական սեփականությանը փոխանցված ապրանքները անհատույց փոխանցելու շահագրգիռ պետական մարմիններին և կազմակերպություններին` Կառավարության որոշման հիման վրա: Սույն մասին համապատասխան անհատույց փոխանցված ապրանքները չեն կարող օգտագործվել առևտրային նպատակներով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված պետական մարմինները և կազմակերպությունները պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման նպատակով գրավոր դիմումը (նշելով Կառավարության համապատասխան որոշման ընդունման ամսաթիվը և որոշման թիվը) ներկայացնում են կոմիտե, որի հիման վրա կոմիտեն դիմումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, որոշում է կայացնում պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցման վերաբերյալ: Սույն մասով նախատեսված որոշման հիման վրա պետությանը հանձնված ապրանքները մաքսային մարմինների կողմից 30 օրվա ընթացքում անհատույց փոխանցվում են Կառավարության որոշմամբ նախատեսված պետական մարմին կամ կազմակերպություն:

Պետությանը հանձնված ապրանքների անհատույց փոխանցումը ձևակերպվում է կոմիտեի և ապրանքները անհատույց ստացող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարների ստորագրած արձանագրությամբ, որում մանրամասն նկարագրվում են անհատույց փոխանցվող ապրանքները:

(145-րդ հոդվածը փոփ. 16.05.16 ՀՕ-81-Ն, 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։