ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
Հոդված 18. Մաքսային օրենսդրության վերաբերյալ իրազեկումը
Հոդված 18. Մաքսային օրենսդրության վերաբերյալ իրազեկումը
1. Մաքսային մարմինները ապահովում են՝
1) Միության մաքսային օրենսդրության և Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության ազատ, անվճար հասանելիությունը և հրապարակայնությունը, այդ թվում՝ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով.
2) իրենց պաշտոնական կայքէջերում Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության և Միության մաքսային օրենսդրության մաքսային գործին առնչվող նախագծերի, ինչպես նաև դրանց ուժի մեջ չմտած փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվության տեղադրումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հրապարակումը կարող է հանգեցնել մաքսային հսկողության իրականացման արդյունավետության նվազեցմանը կամ խոչընդոտել դրա իրականացմանը: