Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 29 · «մաքսային տարանցում» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 182. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպումը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 182. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպումը

1. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի էությունը և դրա շրջանակներում ապրանքների ձևակերպման պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 215-րդ և 216-րդ հոդվածներով:

2. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման դեպքում հայտարարատուն մաքսային մարմին է ներկայացնում Միության մաքսային օրենսգրքի 182-րդ հոդվածով սահմանված տարանցման հայտարարագիրը:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը` Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածին համապատասխան:

(182-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։