Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 31 · «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 192. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացումը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 192. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացումը

1. «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացման նպատակով օգտագործվում են Միության մաքսային օրենսգրքի 242-րդ հոդվածում նշված միջոցները։

2. Հայտարարագրված նույնականացման միջոցի կիրառման նպատակահարմարությունը որոշում է մաքսային մարմինը՝ ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման ժամանակ: Եթե մաքսային մարմինը հայտարարատուի կողմից առաջարկվող՝ ապրանքների նույնականացման միջոցի կիրառությունը նպատակահարմար չի համարում, ապա որոշում է կայացնում ապրանքների նույնականացման միջոցի վերաբերյալ, որի մասին տեղեկացնում է հայտարարատուին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։