ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 32 · «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
Հոդված 200. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացումը
Հոդված 200. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացումը
1. «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով բաց թողնված ապրանքների վերամշակման արդյունքների նույնականացումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 255-րդ հոդվածում նշված միջոցների կիրառմամբ։
2. Հայտարարատուի կողմից առաջարկվող վերամշակման արդյունքների նույնականացման միջոցի կիրառման նպատակահարմարությունը որոշում է մաքսային մարմինը: Եթե մաքսային մարմինը հայտարարատուի կողմից առաջարկվող՝ վերամշակման արդյունքների նույնականացման միջոցը կիրառելի չի համարում, ապա որոշում է կայացնում նույնականացման միջոցի ընտրության վերաբերյալ, որի վերաբերյալ տեղեկացնում է հայտարարատուին։