Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-31։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 33 · «ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ՝ ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 211. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելը

գործել է մինչև 2022-07-31Բացել ARLIS-ում

Հոդված 211. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելը

1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվությունը կարող է անվավեր համարել մաքսային մարմինը, եթե այն ստանալու համար տրամադրվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ, որը հանգեցրել է մաքսային վճարների գումարի նվազեցման։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության տրամադրման ամսաթվից։

3. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման թույլտվությունն անվավեր համարելու մասին մաքսային մարմնի որոշումն ստանալուց հետո՝ տասն օրվա ընթացքում, «վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպված և նշված որոշման ընդունման օրվա դրությամբ դեռևս չվերամշակված օտարերկրյա ապրանքների համար պետք է վճարվեն ներմուծման մաքսատուրքերը՝ Միության մաքսային օրենսգրքի 276-րդ հոդվածին համապատասխան:

4. Ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվությունն անվավեր համարելու ձևը և կարգը սահմանում է կոմիտեն։

(211-րդ հոդվածը խմբ. 16.05.16 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։