ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 8 · ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ
Հոդված 58. Մաքսային մարմինների կողմից տեղեկատվության պաշտպանության ապահովումը
Հոդված 58. Մաքսային մարմինների կողմից տեղեկատվության պաշտպանության ապահովումը
1. Տեղեկատվության պաշտպանության ծրագրային, ապարատային, ինչպես նաև այլ միջոցների ստեղծումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության մաքսային մարմնի նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Տեղեկատվության պաշտպանության ծրագրային, ապարատային, ինչպես նաև այլ միջոցների կիրառման կարգը սահմանում է կոմիտեն:
2. Տեղեկատվության պաշտպանության միջոցների կիրառման պահանջների ապահովման վերահսկողությունն իրականացնում է կոմիտեն:
(58-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)
գ լ ու խ 9
ՄԱՔՍԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ