Հոդված 16. Վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերի փոխանակումը կամ ի պահ հանձնումը
Հոդված 16. Վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերի փոխանակումը կամ ի պահ հանձնումը
Եթե պայմանագրերով այլ բան նախատեսված չէ, ապա վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը նշանակում են պետության համար պայմանագրով պարտավորված լինելու մասին համաձայնություն հետևյալ պահից.
ա) պայմանավորվող պետությունների միջև դրանց փոխադարձ փոխանակման,
բ) ավանդապահին դրանց ի պահ հանձնման, կամ
գ) պայմանավորվող պետություններին կամ ավանդապահին դրանց մասին ծանուցման, եթե այդպես են պայմանավորվել։