Հոդված 24. Ուժի մեջ մտնելը
Հոդված 24. Ուժի մեջ մտնելը
1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն կարգով և ժամկետում, որը նախատեսված է դրանով կամ համաձայնեցված է բանակցող պետությունների կողմից։
2. Նման դրույթի կամ պայմանավորվածության բացակայության դեպքում պայմանագիրն ուժի մեջ է մտնում այն պահից, երբ բանակցող բոլոր պետությունների կողմից համաձայնություն է հայտնվում պայմանագրով պարտավորված լինելու մասին։
3. Եթե պայմանագրով պարտավորված լինելու մասին պետության համաձայնությունն արտահայտվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո որևէ տարեթվով, ապա, եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, պայմանագիրն այդ պետության համար ուժի մեջ է մտնում այդ թվականին։
4. Պայմանագրի տեքստի բնագրային բնույթի հաստատումը կարգավորող դրույթները, պայմանագրով պարտավորված լինելու մասին պետությունների համաձայնության արտահայտումը, դրա ուժի մեջ մտնելու կարգը կամ ժամկետը, վերապահումները, ի պահ հանձնելու գործողությունները և մյուս հարցերը, որոնք անխուսափելիորեն ծագում են մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը, կիրառվում են դրա տեքստն ընդունելու պահից։