Անցնել բովանդակությանը

Հոդված 33. Պայմանագրերի մեկնաբանումը, որոնց տեքստի բնագիրը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Պայմանագրերի մեկնաբանումը, որոնց տեքստի բնագիրը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով

1. Եթե պայմանագրի տեքստի բնագիրը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով, յուրաքանչյուր լեզվով տեքստն ունի միևնույն ուժը, եթե պայմանագրով չի նախատեսված կամ դրա մասնակիցների կողմից չկա պայմանավորվածություն առ այն, որ այդ տեքստերի միջև տարբերությունների դեպքում առավելություն կունենա որևէ որոշակի տեքստ։

2. Պայմանագրի ոչ այն լեզվով տարբերակը, որի համար սահմանվել է տեքստի բնագիր լինելը, համարվում է բնագիր միայն այն դեպքում, եթե դա նախատեսված է պայմանագրով, կամ եթե դրա մասին պայմանավորվել են պայմանագրի մասնակիցները։

3. Ենթադրվում է, որ յուրաքանչյուր բնագիր տեքստում պայմանագրի հասկացություններն ունեն միատեսակ բովանդակություն։

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ 1-ին կետի համաձայն առավելություն ունի որևէ մեկ որոշակի տեքստ, եթե բնագիր տեքստերի համեմատումից հայտնաբերվում են բովանդակության տարբերություններ, որոնք չեն վերանում 31-րդ և 32-րդ հոդվածները կիրառելիս, ընդունվում է այն բովանդակությունը, որը, պայմանագրի առարկան և նպատակները հաշվի առնելով, առավել լավ է համաձայնեցնում այդ տեքստերը։

Բ ա ժ ի ն 4

Պայմանագրերը և երրորդ պետությունները

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։