Հոդված 48. Սխալը
Հոդված 48. Սխալը
1. Պետությունը կարող է պատճառաբանել պայմանագրում եղած սխալը որպես պայմանագրով իր պարտավորությունների նկատմամբ համաձայնության ոչ իրավական լինելու հիմք, եթե այդ սխալը վերաբերում է այնպիսի փաստի կամ վիճակի, որն այդ պետության ենթադրությամբ գոյություն է ունեցել պայմանագիրը կնքելու ժամանակ և իրենից ներկայացրել է այդ պայմանագրով իրեն վերաբերող պարտավորություններն ընդունելու էական հիմք։
2. 1-ին կետը չի կիրառվում, եթե նշված պետությունն իր գործողությամբ նպաստել է այդ սխալի առաջացմանը կամ հանգամանքներն այնպիսին էին, որ այդ պետությունն ուշադրություն պետք է դարձներ հնարավոր սխալին։
3. Միայն պայմանագրի տեքստի ձևակերպմանը վերաբերող սխալը չի ազդում դրա վավերականության վրա, նման դեպքում կիրառվում է 79-րդ հոդվածը։