Հոդված 67. Պայմանագիրն անվավեր հայտարարելու, պայմանագիրը դադարեցնելու, դրանից դուրս գալու կամ դրա գործողության կասեցման հայտարարման փաստաթղթերը
Հոդված 67. Պայմանագիրն անվավեր հայտարարելու, պայմանագիրը դադարեցնելու, դրանից դուրս գալու կամ դրա գործողության կասեցման հայտարարման փաստաթղթերը
1. 65-րդ հոդվածի 1-ին կետում նշված ծանուցումը պետք է լինի գրավոր։
2. Ցանկացած գործողություն, որը նպատակ ունի պայմանագիրն անվավեր հայտարարել, դադարեցնել, դրանից դուրս գալ կամ դրա գործողությունը կասեցնել պայմանագրի դրույթների կամ 65-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթների համաձայն, կատարվում է մյուս մասնակիցներին փոխանցված փաստաթղթի ձևով։ Եթե նման փաստաթուղթն ստորագրված չէ պետության ղեկավարի, կառավարության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի կողմից, այդ փաստաթուղթը փոխանցող պետության ներկայացուցչից կարող է պահանջվել ներկայացնել լիազորագիր։