Հոդված 18. Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը պայմանագիրն իր առարկայից և նպատակից չզրկելու պարտավորությունը
Հոդված 18. Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը պայմանագիրն իր առարկայից և նպատակից չզրկելու պարտավորությունը
Պետությունը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք հակառակ են պայմանագրի առարկային և նպատակին, երբ.
ա) այն վավերացման, ընդունման կամ հաստատման ենթակա պայմանագիրն ստորագրել է կամ փոխանակել է պայմանագիրը կազմավորող փաստաթղթերը մինչև այն պահը, քանի դեռ նա հստակ չի արտահայտել իր մտադրությունն այդ պայմանագրին չմասնակցելու մասին, կամ
բ) այն հայտնել է պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունը մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը, և այն պայմանով, որ այդ ուժի մեջ մտնելը չափից դուրս չի ձգձգվի։
Բ ա ժ ի ն 2
Վերապահումներ