Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Վերապահումների և վերապահումների դեմ առարկությունների իրավաբանական հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 21. Վերապահումների և վերապահումների դեմ առարկությունների իրավաբանական հետևանքները

1. 19-րդ, 20-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան այլ մասնակցի նկատմամբ վերապահումը.

ա) փոխում է վերապահում անող պետության և այդ ուրիշ մասնակցի հարաբերությունների պայմանագրային այն դրույթները, որոնց վերաբերում է վերապահումը վերապահության գործողության ոլորտի սահմաններում, և

բ) նույն չափով փոխում է նշված դրույթներն այդ ուրիշ մասնակցի և վերապահություն անող երկրի հարաբերությունների նկատմամբ։

2. Ուրիշ մասնակիցների համար միմյանց հետ ունեցած հարաբերություններում վերապահումը չի փոխում պայմանագրային դրույթները։

3. Եթե վերապահության դեմ առարկող պետությունը չի առարկում իր և վերապահում անող պետության միջև պայմանագրի ուժի մեջ մտնելուն, ապա այն դրույթները, որոնց վերաբերում է վերապահումը, չի կիրառվում երկու պետությունների միջև նման վերապահման գործողության սահմաններում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։