Հոդված 20. Վերապահումների ընդունումը և դրանց դեմ առարկությունները
Հոդված 20. Վերապահումների ընդունումը և դրանց դեմ առարկությունները
1. Պայմանագրով որոշակիորեն թույլատրված վերապահումը մյուս պայմանավորվող պետությունների կողմից որևէ հետագա ընդունում չի պահանջում, եթե միայն պայմանագրով նման ընդունում նախատեսված չէ։
2. Եթե բանակցող պետությունների սահմանափակ քանակից և պայմանագրի առարկայից ու նպատակներից հետևում է, որ պայմանագիրը բոլոր կողմերի համար ամբողջությամբ կիրառելն էական պայման է, որպեսզի յուրաքանչյուր կողմ այդ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնություն տա, ապա վերապահումը պահանջում է բոլոր կողմերի համաձայնությունը։
3. Այն դեպքում, երբ պայմանագիրը միջազգային կազմակերպության հիմնադիր փաստաթուղթ է և դրանում այլ բան չի նախատեսված, ապա պահանջվում է վերապահման ընդունում այդ կազմակերպության իրավասու մարմնի կողմից։
4. Նախորդ կետերի գործողության տակ չընկնող դեպքերում և եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ
ա) մի այլ պայմանավորվող պետության կողմից վերապահման ընդունումը վերապահում ձևակերպող պետությունը դարձնում է վերապահություն ընդունող պետության նկատմամբ այդ պայմանագրի մասնակից, եթե տվյալ պայմանագիրն այդ պետությունների համար գտնվում կամ մտնում է ուժի մեջ,
բ) ուրիշ պայմանավորվող պետության կողմից վերապահման նկատմամբ առարկությունը չի խոչընդոտում պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ վերապահման նկատմամբ առարկող պետության և վերապահումը ձևակերպող պետությունների միջև, եթե վերապահության դեմ առարկող պետությունը որոշակիորեն չի հայտարարում հակառակ մտադրության մասին,
գ) պետության համար պայմանագրի պարտադիր լինելն արտահայտող և վերապահություն պարունակող փաստաթուղթը մտնում է ուժի մեջ, հենց որ պայմանավորվող առնվազն մեկ ուրիշ պետություն ընդունում է այդ վերապահումը։
5. 2-րդ և 4-րդ կետերի նպատակների համար, և եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, վերապահումը համարվում է պետության կողմից ընդունված, եթե այն վերապահման մասին տեղյակ պահվելուց հետո մինչև տասներկուամսյա ժամկետի վերջը դրա նկատմամբ առարկություն չի արտահայտել, կամ մինչև այն ժամկետի վերջը, երբ այն հայտնել է պայմանագրով պարտավորված լինելու համաձայնություն` կախված այն բանից, թե որ ժամկետն է ավելի ուշ։