Անցնել բովանդակությանը

Հոդված 60. Պայմանագիրը խախտելու հետևանքով դրա գործողության դադարեցումը կամ կասեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 60. Պայմանագիրը խախտելու հետևանքով դրա գործողության դադարեցումը կամ կասեցումը

1. Երկկողմ պայմանագրի էական խախտումը մասնակիցներից մեկի կողմից մյուսին իրավունք է տալիս այդ խախտումը վկայակոչել պայմանագիրն ամբողջությամբ կամ մի մասով դադարեցնելու կամ այն կասեցնելու համար։

2. Մասնակիցներից մեկի կողմից բազմակողմ պայմանագրի էական խախտումն իրավունք է տալիս.

ա) մյուս մասնակիցներին միաձայն ձեռք բերված համաձայնությամբ, պայմանագիրն ամբողջությամբ կամ մի մասով կասեցնել կամ այն դադարեցնել

i) իրենց և խախտող պետության հարաբերություններում, կամ

ii) բոլոր մասնակիցների հարաբերություններում,

բ) խախտման հետևանքով առավել շատ տուժած մասնակցին այդ խախտումը վկայակոչել իր և խախտող պետության միջև պայմանագրի գործողությունն ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելու համար,

գ) բացի պայմանագիրը խախտող պետությունից, ցանկացած մասնակցին այդ խախտումը վկայակոչել իր նկատմամբ պայմանագիրն ամբողջությամբ կամ մասամբ կասեցնելու, եթե պայմանագիրն այնպիսի բնույթ ունի, որ նրա դրույթների էական խախտումը մի մասնակցի կողմից հիմնովին փոխում է յուրաքանչյուր մասնակցի դրությունը պայմանագրից բխող իր պարտականությունների հետագա կատարման առնչությամբ։

3. Սույն հոդվածի նպատակների համար պայմանագրի էական խախտում է հանդիսանում.

ա) պայմանագրից այնպիսի հրաժարումը, որը սույն Կոնվենցիան չի թույլատրում, կամ

բ) պայմանագրի առարկան և նպատակն իրականացնելու համար էական նշանակություն ունեցող դրույթի խախտումը։

4. Նախորդ կետերը չեն վերաբերում պայմանագրի որևէ դրույթի, որը կիրառվում է խախտման ժամանակ։

5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը չեն կիրառվում մարդասիրական բնույթ ունեցող պայմանագրերում պարունակվող անձի պաշտպանությանը վերաբերող այն դրույթներին, որոնք արգելում են նման պայմանագրերով պաշտպանվող անձանց նկատմամբ ճնշման որևէ ձև։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։