Հոդված 41. Բազմակողմ պայմանագրերի փոփոխման համաձայնագրերը՝ միայն որոշակի մասնակիցների միջև
Հոդված 41. Բազմակողմ պայմանագրերի փոփոխման համաձայնագրերը՝ միայն որոշակի մասնակիցների միջև
1. Բազմակողմ պայմանագրի երկու կամ մի քանի մասնակիցներ կարող են միայն իրենց միջև հարաբերություններում պայմանագիրը փոփոխելու մասին համաձայնագրեր կնքել, եթե.
ա) նման փոփոխությունը նախատեսված է պայմանագրով, կամ
բ) պայմանագրով նման փոփոխությունը չի արգելվում, և.
i) չի ազդում մյուս մասնակիցների կողմից պայմանագրով իրենց իրավունքների օգտագործման կամ իրենց պարտավորությունների կատարման վրա, և
ii) չի շոշափում այնպիսի դրույթներ, որոնցից նահանջելն անհամատեղելի է պայմանագրի առարկայի և նպատակի արդյունավետ իրագործման հետ։
2. Եթե 1(ա) կետի ներգործությանը ենթարկվելու դեպքում պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա խնդրո առարկայի մասնակիցները մյուս մասնակիցներին տեղյակ են պահում համաձայնագիր կնքելու իրենց մտադրության մասին և պայմանագրի այն փոփոխության մասին, որը նախատեսված է այդ համաձայնագրով։
Մ ա ս 5
Պայմանագրերի անվավերությունը, գործողության դադարեցումը ԵՎ կասեցումը
Բ ա ժ ի ն 1
Ընդհանուր դրույթներ