Անցնել բովանդակությանը

Հոդված 56. Դադարեցնելու, չեղյալ հայտարարելու կամ նրանից դուրս գալու մասին դրույթներ չպարունակող պայմանագրի չեղյալ հայտարարելը կամ դրանից դուրս գալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 56. Դադարեցնելու, չեղյալ հայտարարելու կամ նրանից դուրս գալու մասին դրույթներ չպարունակող պայմանագրի չեղյալ հայտարարելը կամ դրանից դուրս գալը

1. Պայմանագիրը, որը ոչ մի դրույթ չի պարունակում այն դադարեցնելու մասին, և որն այն չեղյալ համարել կամ դրանից դուրս գալ չի նախատեսում, ենթակա չէ չեղյալ հայտարարվելու և դրանից դուրս գալ չի թույլատրվում, եթե միայն.

ա) սահմանվել է, որ մասնակիցները մտադրվել էին թույլատրել այն չեղյալ հայտարարելը կամ դրանից դուրս գալը, կամ

բ) պայմանագրի բնույթը ենթադրում է չեղյալ հայտարարելու կամ դուրս գալու իրավունքը։

2. 1-ին կետին համապատասխան պայմանագիրը չեղյալ հայտարարելու կամ դրանից դուրս գալու իր մտադրության մասին մասնակիցը տեղյակ է պահում ոչ ուշ, քան տասներկու ամիս առաջ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։