Հոդված 79. Պայմանագրերի տեքստերում կամ հաստատված օրինակներում եղած սխալների ուղղումը
Հոդված 79. Պայմանագրերի տեքստերում կամ հաստատված օրինակներում եղած սխալների ուղղումը
1. Եթե պայմանագրի բնագիր լինելը հաստատվելուց հետո այն ստորագրող պետությունները և պայմանավորվող պետություններն ընդհանուր համաձայնությամբ հավաստում են, որ դրանում սխալ կա, ապա, եթե նրանք չեն որոշում այլ միջոց կիրառել, այդ սխալն ուղղում են հետևյալ ճանապարհով.
ա) տեքստի մեջ համապատասխան ուղղում մտցնելով և պատշաճ ձևով լիազորված ներկայացուցիչների միջոցով այդ ուղղումը նախակնքելով,
բ) սխալն ուղղելու մասին, որը համաձայնել են կատարել, փաստաթուղթ կազմելով կամ նման փաստաթղթեր փոխանակելով, կամ
գ) պայմանագրի ուղղված ամբողջ տեքստը կազմելով նույն կարգով, ինչպես իսկական տեքստը կազմելու ժամանակ։
2. Եթե խոսքը վերաբերում է ավանդապահի պահպանությանը հանձնված պայմանագրին, ապա վերջինս սխալի և այն ուղղելու առաջարկության մասին ծանուցում է պայմանագիրն ստորագրող պետություններին և սահմանում է համապատասխան ժամանակամիջոց, որի ընթացքում կարող է այդ առաջարկության դեմ առարկություն արվել։ Եթե մինչև այդ ժամանակի ավարտը.
ա) առարկություն չի կատարվել, ավանդապահն ուղղումը մտցնում է տեքստի մեջ և այդ ուղղումը նախակնքում է, կազմում է տեքստն ուղղելու մասին արձանագրություն և պատճենն ուղարկում է մասնակիցներին և մասնակից դառնալու իրավունք ունեցող պետություններին,
բ) եղել է առարկություն, ավանդապահն այդ առարկության մասին տեղյակ է պահում պայմանագիրն ստորագրող պետություններին և պայմանավորվող պետություններին։
3. 1-ին և 2-րդ կետերում շարադրված կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ տեքստի բնագիր լինելը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով և տարբեր տեքստերի միջև նկատվել է անհամապատասխանություն, որը պայմանագիրն ստորագրող պետությունների և պայմանավորվող պետությունների ընդհանուր համաձայնությամբ պետք է ուղղվի։
4. Ուղղված տեքստը փոխարինում է սխալ պարունակող տեքստին սկզբից ab initio, եթե միայն պայմանագիրն ստորագրող պետությունները և պայմանավորվող պետություններն այլ բան չեն որոշում։
5. Գրանցված պայմանագրի տեքստի ուղղման մասին տեղյակ Է պահվում Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությանը։
6. Եթե սխալը նկատվում Է վավերացված պատճենում, ավանդապահը կազմում Է ուղղումը պարունակող արձանագրություն, և պատճենն ուղարկում Է պայմանագիրն ստորագրած պետություններին և պայմանավորվող պետություններին։