Հոդված 40. Բազմակողմ պայմանագրերի փոփոխություններն ու լրացումները
Հոդված 40. Բազմակողմ պայմանագրերի փոփոխություններն ու լրացումները
1. Եթե պայմանագիրն այլ բան չի նախատեսում, բազմակողմ պայմանագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու ժամանակ պետք է ղեկավարվել հետևյալ կետերով։
2. Պայմանավորվող բոլոր պետությունները պետք է տեղեկացվեն բազմակողմ պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ ցանկացած առաջարկության մասին, որոնք պետք է գործեն բոլոր մասնակիցների միջև, ընդ որում, պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրն իրավունք ունի մասնակցելու.
ա) նման առաջարկության վերաբերյալ կայացվելիք որոշման ընդունմանը,
բ) պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ բանակցություններին և համաձայնության կնքմանը։
3. Պայմանագրին մասնակից դառնալու իրավունք ունեցող յուրաքանչյուր պետություն իրավունք ունի նաև մասնակից դառնալու այն պայմանագրին, որում փոփոխություններ և լրացումներ են կատարվել։
4. Փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնությունը պարտադիր չէ արդեն պայմանագրին մասնակից ցանկացած պետության համար, որը մասնակից չի դառնում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնագրին։ Նման պետության առնչությամբ կիրառվում է 30-րդ հոդվածի 4 (b) կետը։
5. Ցանկացած պետություն, որը պայմանագրի մասնակից է դառնում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնությունն ուժի մեջ մտնելուց հետո, եթե այդ պետության կողմից չի արտահայտվել այլ մտադրություն.
ա) համարվում է փոփոխված և լրացված պայմանագրի մասնակից,
բ) համարվում է չփոփոխված և չլրացված պայմանագրի մասնակից պայմանագրի ցանկացած մասնակցի առնչությամբ, որը կապված չէ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ համաձայնությունով։