Հոդված 76. Պայմանագրերի ավանդապահը
Հոդված 76. Պայմանագրերի ավանդապահը
1. Պայմանագրի ավանդապահը կարող է նշանակվել բանակցություններին մասնակցող պետությունների կողմից կամ հենց պայմանագրով կամ, որևէ ուրիշ կարգով։ Ավանդապահ կարող են լինել մեկ կամ մի քանի պետություններ, միջազգային կազմակերպություններ կամ նման կազմակերպության գլխավոր գործադիր պաշտոնյան։
2. Ավանդապահի գործառույթն իր բնույթով միջազգային է, և այդ գործառույթը կատարելու ժամանակ ավանդապահը պարտավոր է գործել անկողմնակալ։ Մասնավորապես, այն փաստը, որ պայմանագիրը որոշ մասնակիցների միջև ուժի մեջ չի մտել կամ պետությունների և ավանդապահի միջև ծագել են տարաձայնություններ վերջինիս կողմից իր գործառույթը կատարելու կապակցությամբ, չի ազդում այդ պարտավորությունների կատարման վրա։