Հոդված 3. Սույն Կոնվենցիայի շրջանակից դուրս միջազգային համաձայնագրեր
Հոդված 3. Սույն Կոնվենցիայի շրջանակից դուրս միջազգային համաձայնագրեր
Այն փաստը, որ սույն Կոնվենցիան չի կիրառվում պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև, կամ միջազգային իրավունքի ուրիշ սուբյեկտների միջև կնքված միջազգային համաձայնագրերի և ոչ գրավոր ձևի միջազգային համաձայնագրերի նկատմամբ, չի շոշափում.
ա) նման համաձայնագրերի իրավական ուժը,
բ) դրանց նկատմամբ սույն Կոնվենցիայում շարադրված որևէ կանոնի կիրառումը, որին ըստ միջազգային իրավունքի ենթակա կլինեին անկախ սույն Կոնվենցիայից,
գ) այն միջազգային համաձայնագրերի շրջանակներում պետությունների միմյանց միջև հարաբերությունների առնչությամբ սույն Կոնվենցիայի կիրառումը, որոնց մասնակից են նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ։