Անցնել բովանդակությանը

Հոդված 30. Միևնույն հարցի վերաբերյալ հաջորդող պայմանագրերի կիրառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 30. Միևնույն հարցի վերաբերյալ հաջորդող պայմանագրերի կիրառումը

1. Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 103-րդ հոդվածի պահպանմամբ, միևնույն հարցին վերաբերող հաջորդող պայմանագրերի մասնակից պետությունների իրավունքներն ու պարտականությունները որոշվում են հետևյալ կետերին համապատասխան։

2. Եթե պայմանագրի մեջ նշված է, որ այդ պայմանավորված է նախորդ կամ հաջորդ պայմանագրով կամ անհամատեղելի չպետք է համարվի նման պայմանագրի հետ, ապա առավելության ուժ ունեն այդ ուրիշ պայմանագրի դրույթները։

3. Եթե նախորդ պայմանագրի բոլոր մասնակիցները հաջորդ պայմանագրի մասնակիցներն են, բայց նախորդ պայմանագրի գործողությունը 59-րդ հոդվածի համաձայն չի դադարեցվել կամ չի կասեցվել, ապա նախորդ պայմանագիրը կիրառվում է այնքանով, որքանով դրա դրույթները համատեղելի են վերջին պայմանագրի դրույթների հետ։

4. Եթե վերջին պայմանագրի մասնակիցները չեն ներառում նախորդ պայմանագրի բոլոր մասնակիցներին

ա) երկու պայմանագրերի մասնակից պետությունների հարաբերություններում կիրառվում է նույն այն կանոնը, ինչը 3-րդ կետում է,

բ) երկու պայմանագրերի մասնակից պետության և միայն մեկ պայմանագրի մասնակից պետության հարաբերություններում նրանց փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները կարգավորում է այն պայմանագիրը, որին երկու պետություններն էլ մասնակից են։

5. 4-րդ կետը կիրառվում է առանց վնաս պատճառելու 41-րդ կամ 60-րդ հոդվածին համապատասխան պայմանագրի դադարեցման կամ կասեցման ցանկացած հարցին, կամ պետության պատասխանատվության մասին ցանկացած հարցին, որը կարող է ծագել այնպիսի պայմանագիր կնքելու կամ օգտագործելու ժամանակ, որի դրույթներն անհամատեղելի են ուրիշ պետության նկատմամբ այլ պայմանագրով նախատեսված տվյալ պետության պարտավորությունների հետ։

Բ ա ժ ի ն 3

Պայմանագրերի մեկնաբանումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։