Հոդված 65. Ընթացակարգ, որը պետք է պահպանել պայմանագրի անվավերության, դադարեցման, դրանից դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու դեպքում
Հոդված 65. Ընթացակարգ, որը պետք է պահպանել պայմանագրի անվավերության, դադարեցման, դրանից դուրս գալու կամ դրա գործողությունը կասեցնելու դեպքում
1. Մասնակիցը, որը սույն Կոնվենցիայի դրույթների համաձայն վկայակոչում է պայմանագրով պարտավորված լինելու համաձայնության մեջ թերությունը կամ պայմանագրի վավերականությունը վիճարկող, պայմանագիրը դադարեցնող, դրանից դուրս գալու կամ գործողությունը կասեցնող հիմքը, պետք է մյուս մասնակիցներին ծանուցի իր պահանջի մասին։ Ծանուցումը պետք է հիշատակի այն միջոցառումը, որն առաջարկում է կիրառել պայմանագրի նկատմամբ, ինչպես նաև դրա հիմնավորումը։
2. Եթե ծանուցումն ստանալուց ոչ պակաս, քան երեք ամիս ժամկետից հետո, բացառությամբ հրատապ հատուկ դեպքերի, ոչ մի մասնակից չի առարկում, ապա ծանուցում ուղարկող մասնակիցը կարող է 67-րդ հոդվածում նշված կարգով իրագործել իր կողմից նախատեսված միջոցառումը։
3. Սակայն, եթե ցանկացած այլ մասնակցի կողմից կա առարկություն, ապա մասնակիցները պետք է կարգավորման հասնեն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 33-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների միջոցով։
4. Նախորդ կետերում ոչինչ չի վերաբերում մասնակիցների ցանկացած գործող դրույթի հիման վրա ունեցած այն իրավունքներին կամ պարտականություններին, որոնք վեճերի կարգավորման ժամանակ մասնակիցների համար պարտադիր են։
5. Առանց 45-րդ հոդվածը վնասելու, այն հանգամանքը, որ պետությունը 1-ին կետով նախատեսված ծանուցումը չի կատարել, նրան չի արգելում նման ծանուցում կատարել ի պատասխան այլ մասնակցի, որը պահանջում է պայմանագրի կատարում կամ հայտարարում է այն խախտելու մասին։