Հոդված 59. Պայմանագրի գործողության դադարեցումը կամ կասեցումը՝ հաջորդող պայմանագիր կնքելու հետևանքով
Հոդված 59. Պայմանագրի գործողության դադարեցումը կամ կասեցումը՝ հաջորդող պայմանագիր կնքելու հետևանքով
1. Պայմանագիրը համարվում է դադարեցված, եթե դրա բոլոր մասնակիցները նույն հարցի առնչությամբ կնքում են հաջորդող պայմանագիր, և.
ա) հաջորդող պայմանագրից բխում է կամ այլ կերպ սահմանվում է տվյալ հարցն այդ պայմանագրով կարգավորելու մասին մասնակիցների մտադրությունը, կամ
բ) հաջորդող պայմանագրի դրույթներն այնքան են անհամատեղելի նախորդ պայմանագրի դրույթների հետ, որ երկու պայմանագրերը հնարավոր չէ միաժամանակ կիրառել։
2. Նախորդ պայմանագրի գործողությունը համարվում է միայն կասեցված, եթե հաջորդող պայմանագրից բխում է կամ այլ կերպ սահմանվել է, որ այդպիսին է եղել մասնակիցների մտադրությունը։