Անցնել բովանդակությանը

Հոդված 77. Ավանդապահի գործառույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 77. Ավանդապահի գործառույթները

1. Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, կամ եթե պայմանավորվող պետություններն այլ բանի մասին չեն համաձայնել, ավանդապահի դերը, մասնավորապես, կայանում է հետևյալում.

ա) պայմանագրի բնագրի և ավանդապահին տրված լիազորագրերի պահպանում,

բ) բնագրի հաստատված պատճենների պատրաստում և պայմանագրով նախատեսված այլ լեզուներով պայմանագրի այլ տեքստերի պատրաստում և դրանց առաքում պայմանագրի մասնակիցներին և պայմանագրին մասնակցելու իրավունք ունեցող ուրիշ պետությունների,

գ) պայմանագրի ստորագրությունների ստացում, դրան վերաբերող փաստաթղթերի, ծանուցումների հաղորդագրությունների ստացում և պահպանում,

դ) այն հարցի ուսումնասիրումը, թե պայմանագրին վերաբերող ստորագրությունը, փաստաթղթերը, ծանուցումները կամ հաղորդագրություններն արդյոք պատշաճ ձևով են, և անհրաժեշտության դեպքում համապատասխան պետությանն այդ մասին տեղյակ պահելը,

ե) պայմանագրին վերաբերող փաստաթղթերի, ծանուցումների և հաղորդագրությունների մասին պայմանագրին մասնակցելու իրավունք ունեցող պետություններին տեղեկատվություն տալը,

զ) պայմանագրին մասնակից դառնալու իրավունք ունեցող պետություններին տեղեկատվություն տալն այն մասին, թե ստորագրությունների թիվը, վավերագրերը կամ ընդունման, հաստատման կամ միացման մասին փաստաթղթերը, որոնք պետք են պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար, երբ են ստացվել և ի պահ հանձնվել,

է) Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում պայմանագրերի գրանցումը,

ը) սույն Կոնվենցիայի այլ դրույթներով նախատեսված այլ գործառույթների կատարումը։

2. Որևէ պետության և ավանդապահի միջև, վերջինիս գործառույթների կատարման կապակցությամբ տարաձայնություններ ծագելու դեպքում, ավանդապահն այդ հարցի մասին տեղյակ է պահում պայմանագիրն ստորագրող պետություններին, պայմանավորվող պետություններին կամ համապատասխան դեպքերում շահագրգիռ միջազգային կազմակերպության իրավասու մարմնին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։