Հոդված 7. Լիարժեք լիազորություններ
Հոդված 7. Լիարժեք լիազորություններ
1. Անձը հւսմարվում է պետությունը ներկայացնող պայմանագրի տեքստն ընդունելու կամ դրա բնագիր լինելը հաստատելու, կամ պայմանագրով պարտավորված լինելու վերաբերյալ պետության համաձայնությունը հայտնելու նպատակով, եթե
ա) նա ներկայացնում է համապատասխան լիարժեք լիազորություններ, կամ
բ) համապատասխան պետությունների փորձից կամ այլ հանգամանքներից հետևում է, որ նրանք մտադիր են եղել տվյալ անձին դիտել որպես այդ նպատակների համար պետությունը ներկայացնող, և չպահանջել նրանից այդ լիազորությունները։
2. Իրենց գործառնությունների ուժով և առանց լիազորություններ ներկայացնելու անհրաժեշտության իրենց պետությունը ներկայացնող են համարվում հետևյալ անձինք.
ա) պետությունների ղեկավարները, կառավարությունների ղեկավարները և արտաքին գործերի նախարարները պայմանագրին վերաբերող բոլոր տեսակի գործողություններ կատարելու նպատակով,
բ) դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները հավատարմագրող երկրի և այն երկրի միջև պայմանագրի տեքստ ընդունելու նպատակով, որտեղ նրանք հավատարմագրված են,
գ) Պետությունների կողմից միջազգային խորհրդաժողովում կամ միջազգային կազմակերպությունում, կամ դրանց մարմիններից մեկում հավատարմագրված ներկայացուցիչները նման խորհրդաժողովում, նման կազմակերպությունում կամ նման մարմնում պայմանագրի տեքստ ընդունելու նպատակով։