Հոդված 61. Հետագա կատարման անհնարինությունը
Հոդված 61. Հետագա կատարման անհնարինությունը
1. Մասնակիցը կարող է պայմանագրի կատարման անհնարինությունը վկայակոչել որպես պայմանագիրը դադարեցնելու կամ դրանից դուրս գալու հիմք, եթե նման անհնարինությունը հանդիսանում է պայմանագիրը կատարելու համար անհրաժեշտ առարկայի մշտապես անհետացման կամ մշտապես ոչնչացման հետևանք։ Եթե անհնարինությունը ժամանակավոր է, ապա այն կարող է վկայակոչվել միայն պայմանագրի գործողության կասեցման համար։
2. Կատարման անհնարինությունը չի կարող վկայակոչվել մասնակցի կողմից որպես դրա դադարեցման, դրանից դուրս գալու կամ դրա գործողության կասեցման հիմք, եթե այդ անհնարինությունը հանդիսանում է այդ մասնակցի կողմից պայմանագրով նախատեսված իր պարտավորությունների կամ նրա կողմից պայմանագրի ցանկացած ուրիշ մասնակցի նկատմամբ ստանձնված միջազգային պարտավորությունների խախտման արդյունք։