Անցնել բովանդակությանը

Հոդված 69. Պայմանագրի անվավերության հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 69. Պայմանագրի անվավերության հետևանքները

1. Սույն Կոնվենցիային համապատասխան անվավեր ճանաչված պայմանագիրը համարվում է առոչինչ։ Առոչինչ պայմանագրի դրույթներն իրավական ուժ չունեն։

2. Եթե, այնուամենայնիվ, նման պայմանագրով գործողություններ են կատարվել.

ա) յուրաքանչյուր մասնակից ցանկացած այլ մասնակցից կարող է պահանջել, որքան հնարավոր է, իրենց փոխհարաբերություններում ստեղծել այնպիսի վիճակ, որը գոյություն կունենար, եթե տեղի չունենային նման գործողություններ,

բ) նախքան անվավերությունը վկայակոչելը, բարեխղճորեն կատարված գործողությունները միայն պայմանագրի անվավերության պատճառով անօրինական չեն դառնում։

3. 49-րդ, 50-րդ, 51-րդ կամ 52-րդ հոդվածներով նախատեսված գործողության դեպքերում 2-րդ կետը չի կիրառվում խարդախության, կաշառատվության կամ ստիպելու համար պատասխանատու մասնակցի նկատմամբ։

4. Առանձին պետության բազմակողմ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնության անվավերության դեպքում, վերոհիշյալ կանոնները կիրառվում են այդ պետության և պայմանագրի մասնակիցների հարաբերություններում։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։