Հոդված 36. Երրորդ պետությունների համար իրավունք նախատեսող պայմանագրեր
Հոդված 36. Երրորդ պետությունների համար իրավունք նախատեսող պայմանագրեր
1. Պայմանագրի դրույթից երրորդ պետության համար ծագում է իրավունք, եթե այդ պայմանագրի մասնակիցները մտադրություն ունեն այդ դրույթի միջոցով նման իրավունք տալ կամ երրորդ պետությանը, կամ պետությունների այն խմբին, որին նա պատկանում է, կամ բոլոր պետություններին, և եթե երրորդ պետությունը համաձայն է դրան։ Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, նրա համաձայնությունը կենթադրվի այնքան ժամանակ, մինչև հակառակ ապացույցներ չլինեն։
2. 1-ին կետի համաձայն, իրավունքից օգտվող պետությունը կատարում է այդ իրավունքից օգտվելու պայմանները, որոնք նախատեսված են պայմանագրով կամ սահմանված են պայմանագրի համաձայն։