Անցնել բովանդակությանը

Հոդված 71. Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին հակասող պայմանագրի անվավերության հետևանքները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 71. Ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին հակասող պայմանագրի անվավերության հետևանքները

1. Եթե 53-րդ հոդվածի համաձայն պայմանագիրը համարվում է անվավեր, մասնակիցները.

ա) որքանով որ հնարավոր է, վերացնում են ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին հակասող որևէ դրույթի հիման վրա կատարված ցանկացած գործողության հետևանքները, և

բ) իրենց փոխհարաբերությունները համապատասխանեցնում են ընդհանուր միջազգային իրավունքի պարտադիր նորմին։

2. Եթե 64-րդ հոդվածի համաձայն պայմանագիրը դառնում է անվավեր և դադարում է, ապա պայմանագրի դադարեցումը

ա) մասնակիցներին ազատում է պայմանագիրը հետագայում կատարելու պարտավորությունից,

բ) չի ազդում, մինչև պայմանագրի դադարեցումը դրա կատարման միջոցով ստեղծված մասնակիցների ցանկացած իրավունքի, պարտավորության կամ իրավական վիճակի վրա պայմանով, որ նման իրավունքներն ու պարտավորությունները կամ վիճակները կարող են պահպանվել հետագայում միայն այն չափով, որ չափով որ դրանց պահպանումն ինքնըստինքյան չի հակասում միջազգային իրավունքի նոր պարտադիր նորմին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։