Հոդված 10. Տեքստի բնագիր լինելու հաստատումը
Հոդված 10. Տեքստի բնագիր լինելու հաստատումը
Պայմանագրի տեքստը բնագիր և վերջնական է դառնում.
ա) այնպիսի ընթացակարգով, որը կարող է նախատեսված լինել այդ տեքստում կամ համաձայնեցվել դրա կազմմանը մասնակցած պետությունների կողմից, կամ
բ) նման ընթացակարգի բացակայության դեպքում այդ պետությունների ներկայացուցիչների կողմից պայմանագրի տեքստը կամ այդ տեքստը պարունակող խորհրդաժողովի եզրափակիչ ակտն ստորագրելու, ad referendum ստորագրելու կամ նախնական ստորագրելու միջոցով։