Հոդված 12. Ստորագրությամբ արտահայտված՝ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունը
Հոդված 12. Ստորագրությամբ արտահայտված՝ պայմանագրով պարտավորված լինելու համաձայնությունը
1. Պայմանագրով պարտավորված լինելու պետության համաձայնությունն արտահայտվում է պետության ներկայացուցչի կողմից ստորագրության միջոցով, եթե.
ա) պայմանագիրը նախատեսում է, որ ստորագրությունն ունի նման ուժ,
բ) բանակցություններին մասնակից պետությունների կողմից այլ կերպ պայմանավորվածություն է սահմանվել այն մասին, որ ստորագրությունն ունի նման ուժ, կամ
գ) պետության ստորագրությանը նման ուժ տալու մտադրությունը բխում է նրա ներկայացուցչի լիազորություններից կամ արտահայտված է բանակցությունների ընթացքում։
2. 1-ին կետի նպատակների համար.
ա) տեքստի նախնական ստորագրում նշանակում է պայմանագրի ստորագրում այն դեպքում, երբ հաստատվել է, որ բանակցություններին մասնակցող պետություններն այդպես են պայմանավորվել,
բ) պետության ներկայացուցչի կողմից պայմանագրի ad referendum ստորագրումը, եթե այն հաստատվում է իր պետության կողմից, նշանակում է պայմանագրի ամբողջական ստորագրում։