Հոդված 14. Վավերացման, ընդունման կամ հաստատման միջոցով պայմանագրի պարտադիր լինելու մասին համաձայնության արտահայտումը
Հոդված 14. Վավերացման, ընդունման կամ հաստատման միջոցով պայմանագրի պարտադիր լինելու մասին համաձայնության արտահայտումը
1. Իր համար պայմանագիրը պարտադիր լինելու մասին պետության համաձայնությունն արտահայտվում է վավերացման միջոցով, եթե.
ա) պայմանագիրը նախատեսում է, որ նման համաձայնությունն արտահայտվում է վավերացման միջոցով,
բ) այլ կերպ սահմանվել է, որ բանակցություններին մասնակցող պետությունները պայմանավորվել են վավերացման անհրաժեշտության մասին,
գ) պետության ներկայացուցիչը պայմանագիրն ստորագրել է վավերացման պայմանով, կամ
դ) վավերացման պայմանով պայմանագիր ստորագրելու մասին պետության մտադրությունը բխում է նրա ներկայացուցչի լիազորություններից կամ արտահայտվել է բանակցությունների ընթացքում։
2. Պայմանագրով պարտավորված լինելու՝ պետության համաձայնությունն արտահայտվում է ընդունման կամ հաստատման միջոցով այն նույն պայմաններով, որոնք կիրառվում են վավերացման առնչությամբ։